Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/370

Այս էջը հաստատված է

Հանգավ առկայծող ճրագի նման
Եվ մթնեց գլխիս աշխարքը համայն..
Որպես ահավոր գիշերվա միջում
Միակ փայլփլող աստղիկն Էլ թռչում,
Չքանում Է սև ամպերի ետև,
Մթնում մոլորված Էլ այնուհետև
<...> մի դժվար տեղում
Որ կողմը նայես՝ մի լույս չես գտնում,
Որ աչքդ պահեր, գրավեր հոգիդ.
110 Եվ մտածում ես-թե ի՞նչ կա կողքիդ,
Արդյոք առաջդ վիհն Է դժոխքի,
Անտակ մի ծով Է, թե ծայրն աշխարքի.
[Որի վերա] դու մազից ես կախված-
Անդունդի վրա սարսափով մեխված.
Ապրելդ՝ ահավոր-մահըդ ցավալի...
Այս դրության մեջ մընացել Էի,
Եվ մտքումս մեկը չի գտնվում,
Որ կարենայի կանչել օգնություն.
Միտս եկավ աստված մին աղաղակել-
120 Բայց չէ՞ որ նա էր այն մահն ուղարկել.
<. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .>
____________

102 տողից հետո՝
[Մի դժվար տեղում, անդունդի ծայրին]-
103-104 Որպես ահավոր գիշերվա մթնում
Միակ փայլփլող աստղիկն էլ հանգչում,
107 ա Ամայի մի տեղ, ամենակեր մթնում
բ Ամայի մի տեղ, մի անապատում,
110-111 [էլ չես իմանում]-թե ինչ կա կողքիդ,
Չըգիտես՝ առաջդ վիհն է դժոխքի,
113 Անապատումն ես կանգնել <. . .>
114 ա Եվ մտածում ես սարսափով մեխված
բ Եվ մնում ես սարսափով մեխված
118 Որ կարենայի օգնություն կանչել.
104-120 տողերի երկայնքով, ձախ լուսանցքում՝
Անցյալս թվում էր երազ-
Ներկաս՝ նորա տխուր շարունակությունը.