Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/371

Այս էջը հաստատված է

Եվ ես դառնացած, դաժան ու ճնշված
Որպես աշխարքում <. . .>
Նստած անկյունում ցած էի նայում
Իսկ միտքս ավելի ներքև էր գնում-
Մինչ ունայնության անդունդը դատարկ...
Թվում էին ինձ մարդիկ խեղկատակ,
Լիրբ խեղկատակներ, կեղծ ու կարճամիտ,
130 Սրտերում դավեր, դեմքներին ժպիտ,
Որ չարչարվում են, կռվում անդադար,
էգուց կամ էլօր մեռնելու համար.
Չոր տերևների - փետրեր<ի> նման
Որ տիեզերքի մութն, անսահման
Տարածության <մեջ> հողմերի ձեռքին
Խուռն աղմկելով թռչում են դես-դեն
Եվ անհետ կորչում, ցրվում են-լռում
Հավիտենական անհուն խավարում...
Եվ այնուհետև նորա ձայնը դու
140 Ոչ մի աշխարքում էլ չես լսելու
Հպարտ ու ագահ < . . .>
< . . . . . . . . . . . . . . . . . . . . . .>
Իսկ զորությունը նախախնամության
Ամենակարող պատժի խարազան,
Որի հարվածը արդեն իմ սրտում
Իմ ուրախության հիմքն էր խորտակում-
Եվ բնակվում է [անգրկելի] խավարում,
Որ մահ ու ահով է մեզ կառավարում
Անտեսանելի, անհայտ, անողոք
__________

123 Եվ ես դառնացած, մենակ ու մերժված,
125-126 Գլխովս նստած ցած էի նայում
[Դաժան]
134 Որ [1 <անընթ.>] մութն, անսահման
136 տողից հետո՝
Այդ իբրև կյանքն է
137 ա Եվ անհայտ կորչում, ցրվում են-լռում
բ Եվ կորչում, լռում անհայտ անհունության մեջ հավիտենական