Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/372

Այս էջը հաստատված է


150

<. . . . . . . . . . . . . . .>

Ներս մտան կանայք սև-սև շորերով,
Հուզեցին ցավս ողբի ձայներով,
Նորա վաղաժամ մահն ափսոսացին,
Անցած օրերից դեպքեր հիշեցին,
Նրա հեզ վարքից, աշխույժ արարքից,
Նրա հույսերից, նրա խոսքերից։
Ես էլ հիշեցի զանազան դեպքեր։

VI



Մեր ամուսնության մի տարին չըկար
Նա հղացել էր,
160 Թեև ծածկում էր, բայց հրճվում էր նա,
Որ շուտով պիտի զավակ ունենա.
Արդեն գրքերից թաքուն ընտրել էր
Հին հերոսների մեծ-մեծ անուններ,
Եվ հենց խոսում էր գիշերներն անքուն
Թե ո՛ր դպրոցը կըտա յուր որդուն,
Ինչպիսի շորեր <...>
<. . . . . . . . . . . . . . . . . . .>
Եվ ինչե՜ր, ինչե՜ր նա չէր մտածում,
Միմիայն մահվան մասին չէր խոսում...
170 Դեռ երիտասարդ, հուսալի, կայտառ-
Դեռ ապրում էինք որպես սիրահար-
Եվ սիրով էինք միմյանց ընտրել.
Ա՛խ, գիտես թե ես ինչ էի սիրել-
Թեպետև աստված նրան ստեղծեց,
Սակայն իմ բախտին ինքն էլ նախանձեց
Ու խլեց տարավ.-մի հրեշտակ էր նա,
Եկել էր <1 անընթ.> աշխարքի վերա
Մեկին երջանկացնի-բայց մահկանացուն
Շատ է անարժան այնպիսի <. . .>
__________
153 տողի դիմաց, աջ լուսանցքում՝
Մի անկարգ աղմուկ.