Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/373

Այս էջը հաստատված է

180 Թեև կարճատև ինձ բաժին ընկան
Երկնարժան բախտի մի քանի վայրկյան,
Խնդության օրեր, <. . . >
<. . .> և ցնորալի
Սիրո գիշերներ, երբ երկու հոգի
Ուզում են հալվել, ձուլվել մեկմեկի.
Եվ ես հիշեցի այս տխուր ժամին
Իմ բախտավորության օրվան վախճանին
<. . . . . . . . . . . . . . . . . . . . . .>

VII



Ա՛խ գիշերները, այն գիշերները
190 Արդեն երազ են դարձել ինձ համար,
Եվ սիրահարի տարփանքն ու սերը-
Այն երջանկության Ժամերն ոսկեվառ
Չեմ հիշում ինչպես սահեցին-անցան,
Բայց հիմա նորից մեռելի նման,
Որ գերեզմանում զարթնում Է հանկարծ,
Կենդանացած են և վերադարձած
Ուզում են պատռել սիրտս վշտալից,
Գիշեր ու ցերեկ հալածում են ինձ.
Հալածում են ինձ, բայց ես ո՞ւր գնամ,
200 Որ տեսածներս ընդմիշտ մոռանամ,
Կրկին նույն <1 անընթ.> աչքիս առաջին-
Նույն [հիշատակներն հետս] միշտ մտքիս միջին:

VIII



Հնչում Էր ժամի զանգակը տխուր,
Որպես մի սրտի ահագին մրմուռ,

_________

190 Վաղուց են երազ դարձել ինձ համար,
բ Անուշ երազ են դարձել ինձ համար,
193 Անդարձ ու անհետ սահեցին-անցան,
199 Հալածում են ինձ, բայց ես ինչ անեմ,