Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/375

Այս էջը հաստատված է

<ԴԵՊԻ ԱՆՀՈԻՆԸ>


Հագած շողազարդ յուր զգեստը հին
Եկավ գիշերը-պառավ դիցուհին,
Սրտիս նման սև, հոգուս նման մութ
Անծայր, անհատակ տխրության անդունդ։

Կարծես թե ես էլ մի գիշեր էի
Կորցըրած ցերեկն ու լույսն արևի,
Կամ թե նա լիներ ինձ պես սգավոր
Կորցրած սիրուհին ու... կյանքը բոլոր.
Եվ ողջ ինձ նման, մռայի տխրալի-
10 Միմիայն յուր աստղերն էին ավելի...

Սրտիս մեջ բացվեց մի դատարկություն,
Մահից էլ սառը, գիշերից անհուն
Մի խավար պատեց... և նորա միջում
Սև մտքերս էին մոլորված թռչում,
____________

2 ա Եկավ գիշերը-վշտի դիցուհին,
բ Եկավ գիշերը-վշտի թագուհին,
2-րդ տողից հետո՝
[Եկավ գիշերր-վշտի դիցուհին,
ա Հագած շողազարդ յուր զգեստը հին։
բ Հագած աստղազարդ սև զգեստր հին]։
4 Եվ ողջ ինձ նման տխրության անդունդ։
7 Կամ թե նա լիներ անբախտ սգավոր
9-10 Եվ ողջ ինձ նման, մռայլ, սոսկալի,
Թեպետ յուր աստղերն էին ավելի...
13 Մի խավար պատեց... այն աղջամըղջում