Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/376

Այս էջը հաստատված է

Որպես թռչուններ, որ թրթռում են
Մի հանկարծահաս մթնում դես ու դեն...
Կրկին խորտակված, դուռը փակեցի
Եվ, որպես դատարկ, ոչինչ, պառկեցի,
Հոգնած ու տանջված, ուժաթափ մի բան:
20 Որ զգում Է միայն կարոտ հագստյան,
Նրանից առաջ որ չի հիշում, թե
Ինչ Է կատարել-ապրել Է, թե չէ...
Եվ թե հիշում Է, չի մտաբերում,
ԹԵ ինչ բան Էր այն <2 անընթ.> և չի
Մի խառն երազ Էր, մի աշխարք ուրիշ-
Գինու մի քե՞ֆ Էր, ծաղըր, թե՞ պատիժ...

Եկավ տխրալի մի խաղաղություն,
Բազմեց անորոշ տանջանքների տեղ,
[Իրիկունն ինչպես մեգը <. . .>
30 Տիրում Է դաշտում դատարկ, բայց ահեղ]:
Մի մոռացություն պատեց իմ հոգում,
Փափուկ, սփոփիչ-սակայն և ահեղ.
Նա շատ Էր նման մահվան հանգստի,
Եվ կյանքը կարծես խոսում Էր իմ մեջ։
Ես ապրում Էի կարծես հրաշքով,
Ես նայում Էի կիսաբաց աչքով,
__________

22 Ինչեր Է արել-ապրել Է, թե չէ
9-22 տողի երկայնքով, ձախ լուսանցքում՝
[Բայց] գիշերն ու մութը <. . .>
[Ես կյանքումս երբեք] ոչ մի գիշեր Էլ
[Այդպես հասկացել? և չէի սիրել].
Կյանքումս այդպես ես չէի սիրել.
30 Նստում է դաշտի վերա դատարկ, բայց ահեղ։
32 Բուժիչ էր այն-սակայն և ահեղ