Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/377

Այս էջը հաստատված է

Եվ մթնի միջին հազիվ եմ նկատում
Մի բան <...> սպիտակ մի շոր...

(Մի այլ մշակում)


Եկավ տխրալի մի խաղաղություն,
40 Բազմեց անորոշ տանջանք[ների տեղ],
Քունը մոտեցավ աչքերիս, հոգուս
[Եվ այսպես ընկած] կեսքուն, կեսարթուն-
[Հանկարծ մի շըշյուն]...
Կիսաբաց աչքով
Տեսնում եմ ահա-
Ներս է վազում... նա...
Որպես ուրուրից փախած մի ճնճղուկ
Հևում է արագ, ոչ գույն կա, ոչ ուշք.
Աչքերը պղտոր, լիքը երկյուղով,
50 Սաստիկ վախեցած, անկապ խոսքերով
Հասկացնում է ինձ, աղաչում է ինձ,
Թե՝ ե՛կ ինձ հանիր իմ գերեզմանից...
[«Տանջվում եմ, արի,
Շուտ արա-փորի]-
___________

37 Եվ մթնի միջին նկատում եմ, որ...
35-37 տողերի դիմաց՝
Հանկարծ [երևաց] ընկավ աչքիս առաջին
Սպիտակ մի շոր <...> մատաղ մի կին,
Հազիվ եմ տեսնում առաջին.
39 ա Եվ մի տխուր խաղաղություն
բ Ծանըր և ախորժ մի քուն-
39 տողի դիմաց, ձախ լուսանցքում՝
Երեկոյան, ինչպես ծանր մշուշն ու մեգը նստում է հովտում։
40 Բազմեց անորոշ տանջանքի վերա.
41 տողից հետո՝
Քունը եկավ... բայց դեռ կիսարթուն
40-43 տողերի փոխարեն՝
[Քնեցի թե չէ,
Այդ աստված գիտե,
Կամ տեսիլք էր այն,
Թե երազ միմիայն]-
53 Մեռնում եմ, արի,