90
Կարծես թե ես էլ մի գիշեր էի
Ցերեկը <...>
Կամ թե նա լիներ սգավոր ինձ նման,
Ցերեկը կորցրած, արևը կորցրած,
[Քնեցի թե չէ,
Կամ տեսիլք էր այն,
Թե երազ միմիայն-
Այդ աստված գիտե.
Լռության միջում
Գիշերվա մթնում
100
Տեսնում եմ ահա-
Ներս է վազում... նա...
Որպես ուրուրից փախած մի ճնճղուկ,
Հևում է արագ... ոչ գույն կա, ոչ ուշք-
Աչքերը պղտոր-լիքը երկյուղով,
Սաստիկ վախեցած-անկապ խոսքերով
Հասկացնում է ինձ-աղաչում է ինձ-
Թե՝ եկ ինձ հանիր իմ գերեզմանից...
Եվ այնպե՜ս դողում-այնպե՛ս խնդրում էր...
Վեր թռա քնից-շուրջս նիրհում էր...
110
Չըկար այլևս այն կերպարանքը,
__________
90-93 տողերի փոխարեն՝
Կարծես թե ես էլ մի վերջացած ցերեկ էի-
Մի սկսված գիշեր-
Կամ թե նա լիներ մի մեծ սգավոր,
Որ կորցրել է լուսավոր ցերեկը-պայծառ արևը-
94-97 տողերի փոխարեն՝
Կամ երազ էր այն,
Թե [ճշգրիտ] տեսիլ միայն
[Որ ինձ երևաց...
Գիշերը հանկարծ].
101 Ներս է մտնում... նա...
109 ա Վեր թռա քնից-սիրտս դողում էր...
բ Վեր թռա քնից-շուրջս դատարկ էր...
գ Վեր թռա քնից-շուրջս մութն էր...