Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/381

Այս էջը հաստատված է

Բայց ինձ թվում էր, թե հեկեկանքը
Նոր էր հեռանում
Եվ հեռաստանում
Աղաչում էր դեռ-
Կամաց մարում էր]։


(Այլ մշակում)

[Ո՞վ էր այն սիրուն
Վախեցած ուրուն,
Որ ինձ երևաց, աղաչեց այնքան
Նրա ձայնովը և նրա նման.
120 Ի՞նչ… երազ էր– ինչո՞ւ հենց նա չէր-
Դե, մեր ողջ կյանքն էլ երազ է [արդեն].
Կյանքը երազ է, երազը մի կյանք,
Ոչ մեկն է հաստատ, ոչ մյուսը՝ պատրանք]:
Ինչ կուզեք ասեք-հավատում եմ ես,
Որ միշտ մարդկային հոգիներն անտես
Երկրի երեսին շրջում են անմահ-
Մարմինը ուր որ ուզում է գնա.
Մեր ու նրանց մեջ գաղտնի մի կապ կա.
Նրանք ներկա են մեր արարքներին,
130 Տեսնում են իրանց սիրելիներին,
Ազդում են հոգուն գալը փորձանքի,
Անհայտ գաղտնիքը կամ վերջը կյանքի.


__________

114 ա Լսվում էր դեռ-
բ Հնչում էր դեռ-
116 Ով էր նա, որ եկավ
118 Որ ինձ երևաց - որ ինձ աղաչ
118-119 տողերի միջև`
Մի փոքրիկ <1 անընթ.>
120 Լոկ երազ էր - տեսիլք
121 ա Դե, մեր ողջ կյանքն էլ մի երազ է մեծ
բ Նրա ողջ կյանքն էլ մի երազ է երկար
122-123 Կյանքը երազ Է, երազը պատրանք Է։
Երկուսն Էլ պատրանք։
125 Որ մեռածների հոգիներն անտես