Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/382

Այս էջը հաստատված է

Հոգու ազդով է մեր սիրտն իմանում,
Թե հեռու տեղում մեկն ինչ է ասում
Կամ նախազգում ենք երբեմն հանկարծ,
Թե ինչ կա վաղը մեր առջև պահված,
Այսպես շատ անգամ պատահում է, որ
Միտքդ խաղաղ է, հոգիդ անդորր,
Հանկարծ թնդում է քո սիրտը ուժգին,
140 Եվ դու տխրում ես կամ ուրախանում,
Քեզ թվում է, թե քո մայրը հանգավ,
Կամ հեռու տեղից սիրելիդ եկավ.
Եվ տեսնում ես, որ հասնում են քեզ մոտ
Կամ քո ցանկալին, կամ տխուր մի բոթ։
__________

133-134 Նրանց ազդով է մեր սիրտն իմանում,
Թե հեռվում մեկը ինչեր է անում,
138 Սիրտդ խաղաղ է, հոգիդ անդորր,
132-138 տողերի երկայնքով, ձախ լուսանցքում՝
Հոգին է զգում ինքը
144 տողից հետո, որոշ ընդմիջումով՝
Հաղորդակցություն
Նախատեսություն
Տողատակում՝
Այնքան հաճախ կրկնվել է այս երևույթը, որ ստեղծվել է այսպիսի դարձված-Անունը տուր, շորը գցիր:
-Լեզուս կսկծում է։
124-144 տողերի փոխարեն՝
[Ինչ կուզեք ասեք, հավատում եմ ես,
Որ մեռածների հոգիներն անտես
Երկրի երեսին շրջում են անմահ,
Մեր ու նրանը մեջ գաղտնի [մի կապ] կա,
ա Նրանք ներկա են մեր շատ գործերին,
բ Նրանք ներկա են մեր արարքներին,
Տեսնում են յուրյանց սիրելիներին,
Ազդում են հոգուն գալը փորձանքի,
Անհայտ գաղտնիքը կամ վերջը կյանքի...
նրանց ազդով է մեր սիրտն իմանում,
ա Թե հեռու տեղում մեկն ինչ է անում,
բ Թե հեռու տեղում մեկն ինչ է կենում,