Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/383

Այս էջը հաստատված է

Ես էլ պաշարված այսպիսի հավատով,
Չըկարողացա գիշերը քնել,
Նրա հոգին էր, կարծեցի, եկել,
Այնպես շտապով իմաց էր անում,
Թե արթնացել է նա գերեզմանում,
150 Յուր գերեզմանում, նեղլիկ դագաղում,
Ձեռքերն ածում է, ահից կատաղում-
Զգում է արդեն որտեղ է ընկած,
Ահա գիտակցության ահից զարհուրած։

Մի անգամ հեռու, օտարության մեջ,
Գիշերվա խաղաղ, հանգստյան ժամին,
Տեսնեմ դառնալի մեկը տնքում է,
Բայց ինձ ծանոթ է տնքոցի ձայնը.
Տեսնեմ-իմ մայրը-անկողնիս կողքին,
Աչքը, ինձ վերա` տնքում տխրագին,
160 Ես սարսափից փշաքաղած ձեռքս տարածեցի-
Բայց չըկարացի բռնել-

_________

Կամ նախազգում ենք երբեմն հանկարծ,
Թե ինչ կա կյանքում մեր առջև պահված,
ա Քիչ չի պատահել խաղաղ ժամանակ,
բ Այսպես շատ անգամ պատահում է, որ
[Երբ] միտքդ խաղաղ է, հոգիդ անդորը,
Հանկարծ թնդում է քո սիրտը ուժգին,
Եվ դու տխրում ես կամ ուրախանում,
ա Քեզ թվում է, թե քո մայրը հոգու է
բ Քեզ թվում է, թե մայրըդ հոգու է
Կամ հեռու տեղից սիրելիդ [դառնում] <է> եկավ
ա Եվ իրավ, շատ անգամ հասնում են քեզ մոտ
բ Եվ տեսնում ես, որ հասնում են քեզ մոտ
Կամ քո ցանկալին կամ [թե] տխուր մի [սև] բոթ...
Վերը բերված հատվածի դիմաց, աջ լուսանցքում՝
Մեր վախճանը մի նոր կյանքի սկիզբն է, և ամեն բան հավիտենական կամ [բայց թեև ոչ անփոփոխ], թեև այլակերպ-
Ձախ լուսանցքում՝
«Թե ինքը՝ հոգին է զգում»։
149} Թե տանջվում է նա յուր գերեզ<մանում>
157-158 Բայց ինձ ծանոթ է նորա ձայնը.
Նայում եմ-տեսնում իմ մայրն-անկողնիս կողքին,