Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/384

Այս էջը հաստատված է


Մնացի ապշած, վախից քարացած-
Նա դարձյալ տնքաց-և հանկարծ լռեց-
Նորա հետ սրտումս մի բան կտրվեց...
Սիրտս սկսեց երկար մղմղալ, մթնել, վշտագնել:
[Ես] Հետո իմացա և ստուգեցի-
Որ նույն գիշերը մեռել է մայրս իմ հայրենիքում է:

(Այլ մշակում)



Մի անգամ հեռու-օտար տեղ էի,
Օրերով հեռու իմ հայրենիքից,
170 Գիշերը-արդեն-դեռ չէի քնել,
Բայց քունը իջել էր արտևանունքիս,
Աչքս կիսախուփ, միտքս <...>
Գիշերվա խաղաղ հանգստյան ժամին,
Տեսնեմ դառնալի մեկը տնքում է,
[Եվ] Տնքոցն ականջիս ծանոթ է գալիս...
Տեսնեմ իմ մայրը-անկողնիս կողքին,
Աչքը ինձ վերա տնքում է այնպես-
Ես փշաքաղած ձեռքս մեկնեցի-
նրա անունը կանչեցի ահով,
180 Բայց նա չքացավ, մնացի մենակ։

Ճչում է-կանչում-ձայնն է խլանում,
Ուզում է նստել-չի կարողանում,
[Խելագարվում է, կատաղում վախից,
Մահվան երկյուղից, փակված դագաղից],-
Կրծում է իրան-տախտակը ճանկռում,
Ոտքով-ձեռքերով դես ու դեն հրում,-
Ճգնում է ուժով ծածկը բարձրացնել-
Մահվան անդունդից միանգամ պրծնել.
_________

171 Բայց քունը ծանրացել էր արտևանունքիս,
184 ա Մահվան մտքից, փակված դագաղից-
    բ Մահվան սարսափից, փակված դագաղից