Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/385

Այս էջը հաստատված է

Սակայն բոլորը-բոլորը իզուր,
190 Տեղը շատ է նեղ, և մութ, և ամուր...
Բռնված այսպիսի մռայլ մտքերով,
Զուր տեղն էի ես խաչակնքելով
Աշխատում քնել-
Կամ թե
Հեռացնել
Այս միտքն ինձանից,
Որ տանջում էր ինձ։

Սիրտս էր մտել որդը կասկածի.
Հետն էլ հին լսած մի բան հիշեցի-
Թե ինչպես մեկը քնած է եղել,
200 Վերցրել են տարել, ուզել են թաղել,
Կենդանացել է փոսումը հանկարծ...
Կարող էր և մեզ լինել պատահած...
Բայց դեռ սրանից հարյուր անգամ վատ.
Հինգ տարի առաջ մի գյուղում մի մարդ
Գերեզմանատան մոտից անցնելիս,
Լսում է, որ մի ձայն է դուրս գալիս
Գետնի տակիցը-
Մոտիկ իրանից,
Դեռ [սևաբլուր] նոր գերեզմանից.
210 Խեղճը սարսափած վազում է,
Պատմում է, թե ինչ հրաշք պատ<ահեց>
Մեկը հիմար է անվանում նրան,
Մյուսը՝ խելագար, երրորդը՝ մի բան,
[Մեկը ասում է՝ երազ եմ տեսել,
Մյուսը չի ուզում երազին լսել]-
Սկսում են վիճել երկար ու բարակ,
Կարծիք են հայտնում իրար հակառակ,
Իսկ երբ գալիս են, մեռելը հանում,
Տեսնում են, իրավ, որ գերեզմանում
__________

191 Ահա այսպիսի մռայլ մտքերով
194 Նրանց հեռացնել
198 Նաև հին լսած մի բան հիշեցի-
203 Բայց դեռ սրանից ավելի էլ վատ.