Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/386

Այս էջը հաստատված է

220 Կենդանացել է ու կրկին մեռել,
Նոր է չարչարված մարմինը սառել։

Օրը որ բացվեց,
Կարծես հալածվեց
Իմ այս հավատը, կասկածը տանջող,
Եվ հանգստացավ սիրտս մրմնջող,
Իմ վրդովմունքս դատապարտեցի
Ցնորքս անմիտ, մինչև գիշերը դարձյալ նորոգեց.

Երորդ գիշերը դարձյալ նույն ուրուն
Գալիս է կանգնում նրա պես սիրուն,
230 Բայց լո՜ւռ, խորտակված, տխուր ու վշտոտ,
Շորերը անկարգ, երեսն արյունոտ...
Եվ այս բոլորը, բոլորն անմռունչ,
Առաջևն ընկած մանուկը անշունչ-
Նա ցույց էր տալիս
Եվ լալի՜ս, լալիս...

Ես էլ առավոտն երբոր արթնացա,
Վերմակս ու բարձս ողողված տեսա,
Եվ իմ աչքերից դեռ էլ շարունակ
Արցունք էր հոսում երկար ժամանակ։
240 Բայց ինձ պահեցի... <. . .>
Աչքերս ներքև-ցածն էին քննում-
[Բոլոր աշխարքը-աստված ու մարդիկ
Թվում էին ինձ անխիղճ թշնամիք].
Մինչդեռ արևին ես չէի նայում,
Որ լիրբ խնդությամբ ժպտում էր, փայլում։
[Այն սև ժամերին, երբ խավարում էր

__________

226 Եվ վրդովմունքս դատապարտեցի
232 Եվ այս բոլորը, բոլորն անշշունջ,
245-246 Որ լիրբ կնոջ պես ժպտում էր, փայլում,
Այն տխուր ժամին, երբ խավարում էր
240-261 տողերի դիմաց ձախ և աջ լուսանցքներում՝
Եվ սկսեցի տրտնջալ նախախնամության դեմ.
Եվ ինձ թվում էր, թե մի սև գետում ես խեղդվելով