Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/387

Այս էջը հաստատված է

Իմ կյանքի արևը-<. . .>
Թռչնոց դայլայլը, ուրախ ծլվլոցը
Սաստկացնում էին սրտիս կսկիծը,
250 Եվ թվում էր, թե բոլորն աշխարհում
Ինձ ծաղրում էին, կամ արհամարհում].
Այս ժամանակը ես մինչև անգամ
Լսեցի մարդկային մի քրքիջ [անզգամ,]
Որ անցնում էր մեր մոտիկ փողոցով,
Վիշտս ծաղրելով լիրբ հռհռոցով...
Եվ ես դառնացած,
Մենակ մնացած,
Մարդկանց մեջ նստած, ցած էի նայում,
Իսկ միտքս ավելի ներքև էր գնում,
260 Մինչ ունայնության անդունդը դատարկ.
Թվում էին ինձ մարդիկ խեղկատակ,
Փոխվեց մտքերիս ընթացքը իսկույն,
Եվ հոգիս լցվեց դառնության մի թույն։

Լիրբ խեղկատակներ, կեղծ ու կարճամիտ,
Սրտներում դավեր, դեմքներին ժպիտ...
Որ չարչարվում են, խոսում անդադար
էգուց կամ էլօր մեռնելու համար...
Մանր տերևներ, որոնք ցիրուցան
Լայն [տիեզերքի] սառն և անսահման
270 Տարածության մեջ, հողմերի ձեռքին
__________
Գնում եմ-և բոլոր ափերը ողորկ ու բարձր են-մի թուփ չըկա բռնելու:
Եվ ինձ թվում էր, թե մի սև ջրում
Առաջ եմ դնում, խեղդվում, չարչարվում.
263 Եվ հոգիս լցվեց բարկության մի թույն։
264 տողի վերին լուսանցքում`
Որ <1 անընթ.> հնար լիներ թափելու,
ա Ինքն՝ աստվածն էլ չէր ազատվելու...
բ Ինքն՝ աստվածն էլ չէր փրկվելու...
265 Սրտներում ժպիտ, դեմքներին թախիծ,
267 Կեղծ [շոյելու] համար <. . .> կամ վախից < . . .>,
268-269 Կամ չոր տերևներ, որոնք ցիրուցան
Լայն տարած<ության> սառն ու անսահման