Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/388

Այս էջը հաստատված է


Խուռն աղմկելով <...>
Եվ անհետ կորչում, ցրվում են, լռում
Հավիտենական անհուն խավարում,
Որ կոչվում է մահ,
Եվ այնուհետև նրա ձայնը դու
Ոչ մի աշխարհում էլ չես լսելու...
Հպարտ և ագահ...
Նորերն են գալիս և գնում դարձյալ
Իբրև թե դեպի մի կյանք հանդերձյալ...
280 Ամեն բան այսպես չնչին, ծաղրալի,
Ծնվում են, մեռնում, գնում են-գալի,
Ուրախ, ինքնապանծ, հպարտ, մեծահույս
Մարդը խոտի պես, խոտը՝ կենդանու,
Եվ [ողջ] երկիրն էլ ինչո՞ւ չի մի բույս,
Որ նույնպես մի օր ունի մեռնելու,
Այս մտածմունքը հենց մահը ինքն էր,
Կամ նրա տված հարվածի հետքն էր,
Այն խավար հետքը, որով [իմ] շաղված
Մտքերս էին գնում [դեպի] ցած...
290 Բանականությունն էլ ույժ չուներ,
Որ այդ հոսանքին- ուժին դեմ դըներ...
__________

284 Եվ ողջ աշխարքն էլ ինչո՞ւ չի մի բույս-
285 տողից հետո, մատիտով՝
Եվ այս միտքը մխիթարում էր ինձ-
Թե չէ՝ ինչու մեզանից հետո նա ծաղկում էր։
286 տողի վերի լուսանցքում՝
Բանականության [հոգին] զարկված,
Անդնդում նստած,
289-290 Մտքերս էին գնում շաղախված...
Բանականությունն այլևս ույժ չուներ,
291 ա Որ այդ հարվածին գոնե դեմ դըներ...
    բ Որ այդ հոսանքին-թափին դեմ դըներ...
291-292 տողերի դիմաց դրված նշանով տողատակին՝
[Իմ ցավից <1 անընթ.> միայն
Մտածմունք չէր այն]-
Եվ սուզվում էի ես մի մութ երկիր
[Ոչ այդ հասարակ] Ոչ մտածմունք այդ մի հավատով