Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/389

Այս էջը հաստատված է

Այն մի անդունդ էր-մի լաբյուրնթոս,
Գերեզմանից էլ ահռելի մի փոս,
Որի մեջ մարդը կորցնում է հոգին,
Ուր որ հող չըկա ոտքերիդ տակին,
Ու դու գնում ես, ներքև ես գնում-
Աննկատելի շարունակ ընկնում,
Ընկնո՜ւմ դեպի ցած,
Կյանքից կտրված...
300 Եվ էլ ոչ մի թել քեզ չի կապում
Աշխարքի հետ-
Մոռացած աստված, աշխարք [ու արև],
Խորթացած արդեն կյանքին ու լույսին։
Հանկարծ <. . .> այն փոսից անհուն
Ինձ հանեց թեթև մի հեշտ սոսափյուն...
Մի երկչոտ շրշյուն [ականջս ընկավ],
Իմ տարօրինակ երազը խառնեց-
Այդ կանայք էին սև-սև շորերով,
Ներս մտան երկար շարքով տխրալի
310 Եվ <. . .> ողբի ձայներով
Հուզեցին ցավս, որ մոռացել էի,
Նրա վաղաժամ մահն ափսոսացին,
Անցած օրերից դեպքեր հիշեցին,
Նրա հեզ վարքից, աշխույժ արարքից,
Նրա հույսերից, նրա խոսքերից,
Ես էլ հիշեցի զանազան դեպքեր-
[Նրանք իմ մտքում <. . .> չէին դեռ],
Երեկ, մյուս օրը... խոսեցինք, [<1 անընթ.>],
Ա՜խ, որքան թարմ էին-նոր էին նրանք։
320 Երկար ժամանակ չըկարողացա մտածել,
Քունը հաղթեց հոգնած մարմնիս,
__________

295 Ուր ոչինչ չըկա ոտքերիդ տակին
303 Խորթացած՝ արդեն կյանքին, արևին։
305 Ինձ հանեց հանկարծ մի հեշտ սոսափյուն...
311 ա Ցավս հուզեցին, որ լռել էր,
    բ Նորեցին ցավս, որ մոռացել էի