Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/39

Այս էջը հաստատված է

Ճղների վրա թրթռում,
Թառ են լինում ու լռում։
Բայց ահա լուռ ծմակի
180 Միջին հանկարծ Ալեքի
Սուր ականջին հասավ մի
Քաղցրամրմունջ մեղեդի։
Սակավ ևս առաջ գնաց,
Եվ ահա նրա դիմաց
Դուրս եկավ մի ձիավոր,
Տեսքով պարթև, փառավոր,
Անզեն նստած վեհապանծ,
Անփույթ կերպով վար թողած
Լայն քղանցքը սև շորի
190 Կողքերից երիվարի.
Իսկ ալեխառն մորուքը
Ցրիվ բռնած ողջ կուրծքը
Անհոգ ձայնով ինքն իրան
Երգում էր մի շարական։
Տեսավ նրան Ալեքը,
Զվարթացավ, աջ ձեռքը
Բարձրացնելով դեպի վեր
   Ձայն տվեց. ―Օրհնյա ի Տեր։
― Աստված օրհնե քեզ, որդի.
200 Բայց չէ որ մի տղամարդի
Համար, անշուշտ, շատ են շատ
Ամեն զենքից երկու հատ։
― Ճիշտ է, տեր հայր, սակայն դուն
Չըգիտես, որ մինչև տուն
Ավարն հաղթողն է տանում.
Որ այնքան ձայն էր հանում
Չարիքներովն անսովոր,
Այն թուրք Ալին հենց այսօր
Մամմադի դրախտը գնաց,
Իսկ զենքերն ինձ մնաց։
― Սիրուն ավար ես արել,

33