Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/390

Այս էջը հաստատված է

Մտածմունքներն հեռացան կամաց,
Մարդը դարձավ մի ամպի կտոր,
Եվ մտքերս որպես խաղողի ողկույզներ,
Նրանք էլ որպես մանր շողեր փլվեցին, հանգան.
Սակայն ես դարձյալ քնեցի.
Բայց երկրորդ անգամ նա եկավ
[Բայց] լուռ, գլխակոր, տխուր ու վշտոտ,
Շորերը անկարգ, երեսն արյունոտ...
330 Եվ այս բոլորր, բոլորն անմռունչ,
Առաջևն ընկած մանուկը անշունչ
Նա ցույց էր տալիս
Եվ լալիս, լալի՜ս...
Ես էլ վախեցած երբ որ արթնացա.
Վերմակս ու բարձս ողողված տեսա.
Եվ իմ աչքերից դեռ էլ շարունակ
Արցունք էր հոսում երկար ժամանակ։

Եվ ուզում էի մեկ էլ տեսնել-
Բայց անսանձ վախը այն ուրվականի,
340 Որին ես այնքան ցանկանում էի,
Հոգիս թփրտում <. . .>
Որքան և կարոտ լինեի, իմ մահկանացու
<1 անընթ.>

Ահավոր էր գերեզմանից եկած այցելուն,
Եվ այսպես մինչև լուսաբացին մոտ
Մաքառում էին երկյուղ ու կարոտ,
Մինչ այդ հոգեկան կռվում հոգնեցի,
Թուլացան ջղերս, և ես քնեցի...
Քնել էի թե չէ, չըգիտեմ,
_____________

324 Եվ մտքերս որպես խաղողի որթեր
327 Դարձյալ նույն երազ<ն> և նույն <...>
337-338 տողերի միջև՝
[Բայց երկյուղը <...>
Ինձ թվում էր, թե նա մի վիշտ ուներ]-
344 Եվ այսպես մինչև կեսգիշերին մոտ,
348 Ոչ, դեռ արթուն-կեսքուն, չգիտեմ,