Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/391

Այս էջը հաստատված է

Դարձյալ նա եկավ աղոտ, դալկադեմ
350 [Գիշերվա մթնի ոգի և ընկեր,
Կատարյալ սարսափ գերեզմանային,
Որ գերեզմանից նոր էր ցուրտ եկել]-
Բայց հենց որ տեսավ դեմքս, գունատվեր,
Սրտառուչ ձայնով անունս տվեց,
(Կարծես թե խղճար
Եվ այսպես խոսաց,
Քնքույշ, [խղճա<լի>]>
Սրտարեկ, տխուր,
Եվ շատ խղճալի վրաս նայելով
360 Թեթև հեռացավ, արտասանեելով

«Օ՜, գերեզմանում
Դու չես իմանում՝
Որքան է դժվար
Քնածի համար...»

[Նա արտասանեց մի ուրիշ ձայնով
Եվ ողորմելի վրաս նայելով]
Կամաց հեռացավ, կորով մթնի մեջ,
Ինչպես յուր ձայնը-թեթև, կամացուկ,
[Որպես մի ստվեր, մի] լուռ աղջամուղջ,
370 Մի թեթև ստվեր, մի նսեմ անուրջ...
Ինձ թողնելով սարսափի և ապշության
Շղթաների մեջ...

___________
349 ա Դարձյալ նա եկավ-ինչպես լուռ սարսափ,
    բ Դարձյալ նա եկավ լուռ ու դալկադեմ,
    գ Դարձյալ նա եկավ մռայլ, դալկադեմ,
361 Օ՜, չես իմանում՝
363-364 տողերի փոխարեն՝
Դժվար է, դժվար
Քնածի համար։
369 Որպես մի թեթև ստվեր-մի նսեմ երազ-