Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/395

Այս էջը հաստատված է

<II>


Մենակ ես, ինչ որ երկրում ունեի
Գերեզմանատան միջումը թոզի,
Մի սև բլրակի, հողակույտի տակ,
Մնացի մենակ, մենակ և մենակ...

•••


Ի՞նչ է բույրը ծաղիկի,-
Մրրիկն եկավ-նա ցրվեց.
Ի՞նչ է երգը սոխակի-
Բազեն հասավ-նա լըռեց
Ի՞նչ է սերը աղջըկա,
10 Ահա մեռավ-էլ չըկա...
Ի՞նչ է կյանքը [թանկագին]
Մի այսպիսի դատարկ բան.-
[Նույնպես] ծաղիկ մի սիրուն,
Որ կորչում է սև հողում,
[Նույնպես] մի երգ թրթռուն,
Որ լըռում է դագաղում:
Եվ մեր բոլոր վայելքները
Ոսկի փայլ են դագաղի,
Եվ սիրողը և յուր սերը
20 Բաժին մահի և հողի:

Վերջ առաջին մասի:

___________

1 Միմիայն ես, ինչ որ երկրում ունեի
11 տողի դիմաց, լուսանցքում`
Եվ կյանքն հավետ
13 Գարնան ծաղիկ մի սիրուն