Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/396

Այս էջը հաստատված է

<III>


Նա թռավ-գնաց,
Ես այն Ժամանակ [մահը] հասկացա։
Մի լռություն է այն,
Մի խոր լռություն.
<. . .> [Ահից գոռացի-բոլորն արթնացան
<. . .> շփոթված իրարով անցան.
Սկսեցինք կանչել,
Քաշքշել, տանջել,
Մենք կարծում էինք իրանից գնաց,
10 Բայց ինչպես թողինք,
Այնպես էլ մնաց.
Այնժամ վախելով, կարծես թե ծածուկ,
«Մեռավ», շշնջաց մինը կամացուկ,
որ ես չըլսեցի.
Դարձյալ զուր խնդրել, կանչել սկսեցի...
[Մեկ էլ կանչեցի]-իմ ձայնը տրտում
Առանց պատասխան հանգավ լուռ օդում.
Դարձյալ սկսեցի կանչել, պաղատել,
__________

3 Այն մի սոսկալի լռություն է
4 ա Անհուն, ահավոր,
  բ Որ ձայն է տալիս
11 տողից հետո՝
[Սակայն նա դարձյալ լուռ ու կարկամած
Ինչպես վայր դրինք, այնպես էլ մնաց.
Մի զարհուրելի քնով բռնըված.
Մի սև ամպ արդեն առաջ էր շարժվում իմ հոգում].
13-14 «Մեռավ» շշնջաց մեկը կամացուկ.
Ես իբրև թե չըլսեցի.
14 տողի փոխարեն, լուսանցքում՝
Ես թեև լսեցի, բայց <2 անընթ.>
Բայց դարձյալ կանչել, խնդրել սկսեցի,
Թեև արդեն մի սև բան (կասկած) սըտիս մի խորշում
Լուռ ու ահավոր առաջ էր շարժվում.
15-16 Դարձյալ պաղատել, կանչել սկսեցի...
Դարձյալ կանչեցի-իմ ձայնը տրտում