Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/397

Այս էջը հաստատված է


Բայց կրկին իզուր-արդեն մի սև բան
20 Առաջ էր շարժվում սրտումս
Ահ էր, թե կասկած,
Նորա [շուքից սարսափած]
Անհուն, ահավոր մի պաղ լռություն,
Որ գիտի հայտնել մեր հոգուն,
Թե նա, որ տեսար, էլ չի լինելու,
Ոչ մի աշխարհքում էլ չես գտնելու
էլ չես տեսնելու երբեք քո կյանքում,
Թեկուզ հավիտյան ապրես աշխարհքում,
Եվ ինչ որ եղել-ընդմիշտ է եղել,
30 Անկարող ես դու երբևէ փոխել...
Մի գիշեր է այն, մի օր, իրիկուն,
Կամ մի արշալույս, որից դենը դու
Ոչ մի հնարքով էլ չես անցնելու.
[Ծիծաղի նման կըհանգչես հանկարծ,
Ինչպես թե բնավ աշխարհ չես եկած]։

Սոսկալի բան է, բայց ես ավելի,
Երբ գողի նման գիշերն է գալի,
Անլույս, անարև, մութը ժամանակ,
Երբ մարդիկ իրանց զգում են մենակ] <...>
_________
24 ա Որ իմ հոգու հետ խոսում էր թաքուն
բ Որ պատասխան տվեց իմ հոգուն
գ Ձայն էր տալիս արդեն իմ հոգուն
25 Թե նա էլ չըկա, էլ չի լինելու,
30 տողից հետո՝
[Եվ ես հասկացա`
Ինչ ասել է մահ]...
31 ա Մի գիշեր է նա, մի օր, իրիկուն,
բ Այն մի գիշեր է, մի օր, իրիկուն,
35-36 Եվ երբեք, երբեք էլ չես գալու
Ծանր է այն ժամը, բայց ևս ավելի,