Թե անբախտ ես դու նորից ու նորից,
40
Թե միայն կորցրիր և չես գտնելու,
[Թե ինչ փնտրում ես, դեռ շատ է հեռու,
Ղեռ չես հասկացել, դեռ չես գտնելու]…
[Եվ սակայն նա կա-հավիտյան նա կա]
[Եվ սրտիդ խորքից որպես վկա]
Ցնորքը հոգու, ձգտումն հրաթև,
Որ ուրիշ սահման սիրում են թռչել,
Սահմա՜ն, որ երբեք դու չես ճանաչել
Եվ սակայն թովիչ հրաշքով այսպես
Հայտնվում է քեզ, գրավում է քեզ-
50
Այդ այն չնաշխա<րհիկ> վայրն է գերազանց կյանքի...
_________
43 ա Եվ սակայն նա կա-կախված հարաձև
բ Եվ սակայն նա կա-անվախճան նա կա
գ Եվ սակայն նա կա-տենչը հարաձև
դ Եվ սակայն նա կա-անվերջ, անհաս
46 Որ ուրիշ աշխարհ սիրում են թռչել
48 Որ սակայն թովիչ <1 անընթ.> այսպես
43-59 ա տողերի մի այլ տարբերակ.
ա [Եվ սակայն ապրիր-տակավին նա կա հավիտյան]
բ [Եվ սակայն ապրիր-որքան էլ հեռու]
Հավերժ, հարատև.
ա Եվ սակայն ապրիր-[հառաջ ու հառաջ]
բ Եվ սակայն ապրիր-տանջվիր ու հուսա
գ Եվ սակայն ապրիր-[ահա քեզ վըկա]
ա Բայց ապրիր, ապրիր… հավերժ, հարատև
բ Եվ դարձյալ [հուսա], քո առաջն է նա
ա [Նա կա] <…>
բ [Քո առաջն է նա, որքան էլ հեռու]
[Ցնորքը <…>] ձգտումն հարատև
ա [Այնտեղ են թողնում ակամա]
բ [Նայիր ահա] ակամա
ա Ցնորքը հոգու, ձգտում հրաթև
բ Այնտեղ են թռչում ձգտումն հրաթև
Ցնորքը հոգու-
Նրանց ետևից կըթռչես և դու.
Այնտեղ երջանի՜կ, անվերջ ապրելու
Այն գազանի ճամփով միանգամ և դու