Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/401

Այս էջը հաստատված է

ա [Նրանց ետևից] կըթռչես դեպի գերազանց կյանքի այն սուրբ
օթևանը.
բ Կըթռչես դեպի գերազանց կյանքի վայրերը չքնաղ,
գ Կըթռչես դեպի գերազանց կյանքի վայրերը անմահ.

<V>



[Սակայն կորցրածը ինձ չի ցավեցնում,
Այլ մնացածն է ինձ միշտ հիշեցնում,
Նա է ինձ տանջում,
Նա է պահանջում.
Այն, որի համար լալիս եմ] -
Ա՜հ, սարսափելի բան է,
Երբ շատ ունեցածից դեռ մի բան է մնացել,
Երբ կուրացել ես-բայց տեսնում ես քիչ,
Երբոր մեռած ես-բայց դեռ շունչ ունես,
10 Երբ խելագար ես-բայց խելք ունես [դեռ],
Եվ կարող ես դեռ հասկանալ, զգալ,
Կանգնած ես այն մութ վըհի եզերքին,
Որտեղից էլ [քեզ] դարձ չըկա կրկին,
Ժամանակ ունես երկար դիտելու,
Սրտով զգալու, լեզվով պատմելու,
Թե ինչպես կյանքից դու արդեն պոկված,
Ըղձերից հեռու, ընկերից ջոկված
Անդարձ գնում ես, ընկնո՜ւմ ես, ընկնո՜ւմ,
Եվ դեռ, ով գիտի, որքան է մնում
20 [Մինչև որ հասնեմ վերջին-հատակին,
Այս տխուր կյանքի մութ նպատակին.
Մինչև որ հասնեմ
Ու նրան տեսնեմ]։