<. . .> և այսպես մտորելով, իմ հոգնած վիշտը սուզվեց գիշերվա խավարի մեջ-հանգավ <. . .>
Ա՞յս Էր բոլորը-սրա՞ համար Էին այն բոլոր տենչանք ու տանջանք, հույզեր ու հույսեր, որ հանկարծ մարեին-ընդմիշտ, հավիտյան-
և սրա՞ համար Էր նա այնքան սիրուն, փարթամ մեծացել-հասունացել, որ հանկարծ չքանա, որպես թե իսկի չի եղել երբեք-
և այսուհետև ինչ Է լինելու նա-փտելու, քայքայվելու հող Է դառնալու-անպիտան, գարշելի-և այն սիրուն այտերի տեղ չոր ոսկորներ-այն հրապուրիչ, ժպտուն աչքերի տեղ [ակ]` դատարկ ու մութ փոսերում ճճիների կույտն Է ոլորվելու, գալարվելու, օձը լափելու և խեչափառը դատարկ կողերում. <1 անընթ.> օ՜, չէ, այսպես չէ-թող, այնտեղ...
Առաջին գիշերը-թե այսուհետև ինչ է լինելու նա-
փտելու, հող դառնալու, ևն-
[և] միթե բոլորն այս է.