Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/404

Այս էջը հաստատված է

<VII>


ԴԵՊԻ ԱՆՀՈԻՆԸ


Լըսիր, Հորացիո, շատ բան կա երկնքում

և երկրի վըրա, որ իմաստությունդ չի էլ երազել:

Շեքսպիր, «Համլետ»


I



Գուցե թե իրավ, մի ոգի էր նա,
Իջել Էր ներքև-աշխարհքի վըրա
Մեկին խնդացնի, և աստված չարավ,
Բախտիս նախանձեց ու կանչեց-տարավ։

II



Այնպես այս երկրում անհանգիստ Էր նա,
Օտար Էր այստեղ- ուզում Էր գնա[ր].
Մերթ-մերթ բացվում Էր գարնան օրի պես,
բացվում Էր պայծառ,
Խնդում Էր, խայտում անփույթ ու կայտառ,
10 Ու մեկ Էլ հանկարծ մթնում Էր, թախծում
______________
* Խորագիրն այստեղ ունի հետևյալ տարբերակները՝ «Խավարի մեջ»,
«Դեպի մութը». հարց».
1 ա ես մերթ կարծում եմ՝ մի ոգի Էր նա,
բ Գուցե թե չքնաղ մի ոգի Էր նա
գ Գերերկրային մի ոգի Էր նա
2-3 եկել Էր տխուր աշխարհքի վըրա
Ինձ ուրախացնի, բայց աստված չարավ,
3 տողի դիմաց, լուսանցքում՝ «մեկին խնդացն<ի>»
5 ա Եվ այնպես անհանգիստ էր նա
բ Այնպես անհանգիստ էր նա այս աշխարհքում
գ Այնպես աշխարհքում անհանգիստ էր նա
7 Գարնան օրի պես՝ հեղհեղուկ, մատաղ
8 ա Մեկ բացվում պայծառ
բ Մեկ բացվում էր պարզ
9-10 Խնդում էր, խայտում աշխույժ ու կայտառ,
Ու հանկարծ մթնում ասես