Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/405

Այս էջը հաստատված է




Ասես՝ մի խորունկ
Քնքուշ մտորմունք
Մարմին էր առել
Ու աղջիկ դառել։

III



[Նոր էի տիրել ես [նրան] այն
Չէի հավատում դեռևս իմ բախտին]
Եվ ամեն անգամ, երբ տրտմում էր նա,
(Ինձ թվում էր, թե կըթռչի հիմա)
Աչքերը բանում, անհանգիստ շարժում,
20 Տընքում էր, լալիս, հոգոց էր քաշում...
[Ես դողում էի, սիրտս մարում էր.
Մի բան պատահի նրան քընի մեջ]...
Զարթեցնում էի, քնքշալով խոսում.
-Ինչո՞ւ ես լալիս, հոգիս, երազում։
[Վախից սփրթնած արթնում էր քընից,]
Շփոթված դողում, [փաթաթվում էր ինձ.]
-Ա՜խ, ի՜նչ լավ արիր,
Որ [ինձ] արթնացրիր.
Երազում անթիվ տըգեղ զեռուններ
__________

16 տողի լուսանցքում՝
[Երազ] Անուրջ էր թվում կամ շռայլ մի բախտ, որին արժանի
չէի.
18 ա Ես դողում էի, թե կորավ գնաց ահա...
բ Ես ասում էի-կըթռչի հիմա
գ Ես կարծում էի-կըթռչի հիմա
19 ա Աչքերը կեսխուփ անհանգիստ շարժում,
բ Կեսխուփ աչքերը անհանգիստ շարժում,
գ Գիշերն աչքերը անհանգիստ շարժում,
20 Տընքում էր, լալիս կամ հոգոց քաշում...
24 Քեզ ի՞նչ պատահեց, հոգիս, երազում:
25 ա նա վախից սփրթնած արթնում էր քնից
բ Վախից նա <Լ1 անընթ.> արթնում էր քնից
գ Թալկացած, տամուկ ճակատը քրտինքով
26 Դժգույն շուրթերը տենդային <...>