Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/406

Այս էջը հաստատված է

39 Բարձրանում էին մերկ մարմինս ի վեր...
Սառն օձը անցնում ոտներիս վըրա...
Մեկ էլ... չըգիտեմ էլ ինչեր տեսա...
Մեկ էլ մի չար մարդ չարչարում էր ինձ...
Ճիգ էի անում փախչել նըրանից...
-Ա՜խ, ի՜նչ լավ արիր, զարթեցրիր, հոգիս...
[Շըշնջում Էր նա], կըպչում Էր կրծքիս:
Ես զգում Էի` ոնց Էր նա վախում,
Ոնց Էր վախեցած սիրտը բաբախում
Մատաղ լանջի տակ
40 Անհանգիստ, արագ։



30-31 Վեր Էին սողում մերկ մարմինս ի վեր...
Սողում ոտներիս վըրա...
34-38 Ես ուզում Էի փախչել նըրանից...
Ա՜խ, ի՜նչ լավ արիր, արթնացրիր, հոգիս...։
39 Փափուկ լանջի տակ