Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/408

Այս էջը հաստատված է


Ավելի ամուր ու ամուր գըրկում,
Եվ ճգնում էի անպատում ահով,
Որ երազումն էլ լիներ ապահով.
Բայց այսպես [հաճախ] իղձը մարդկային
Յուր ճախրի մեջն է հանդիպում մահին։]
Հընչում էր ժամի զանգակը տխուր,
Ինչպես մի անհուն, ահագին մրմուռ,
Մի ձայն հեռավոր, անհայտ աշխարհքից.
Այն խուլ ղողանջյունն սփոփում էր ինձ.
40 [Նրան] լսելով մըտածում էի,
Թե այս [հոգեմաշ] վիշտ ու ցավերի
Աշխարհքը ունայն, անցավոր
Ես էլ նրա պես կըթողնեմ մի օր,
Եվ մի օր այն սուրբ աշխարհքում՝ մենք էլ,
Ուր այնքան ծանոթ մարդիկ են գնացել,
Կըտեսնենք իրար, կապրենք իրար հետ
Ուրիշ մի անվերջ կյանքով երկնավետ։




34 ա Բայց հաճախ այսպես իղձը մարդկային
բ Բայց այսպես թռչուն իղձը մարդկային
35-36 տողերի միջև, եղած լուսանցքում՝
[«Տերտերը կարդում էր-«Հնչի հողմն և այլն, և ոչ երևի տեղի նորա - եօթնաստեղեան լոյս խորանում»]։
38 Հեռավոր մի ձայն հանդերձյալ կյանքից
42 Աշխարհքը ունայն ժամանակավոր
47 ա Մի ուրիշ անվերջ կյանքով երկնավետ։
բ Մի ուրիշ կյանքով <...> ու հավետ։