Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/409

Այս էջը հաստատված է

<IX>



<...>Բայց նիրհը խավար, ծանըր ու տանջող
Չոքեց ինձ վրա սև թևերը կախ.
Միտքս իր թելը կտրեց ու թըռավ
Անել խավարչտին քաոսում կորավ...
Մահ, մեռել, շիրիմ թեթև հեռացան,
Հեռու ցրվելով փոխվեցին, դարձան
Ամպեր, ստվերներ, կետեր երերուն,
Դողացին, հանգան ու մթնեց հեռուն...
Բայց հեռո՜ւ մթնում, թե գուցե ինձ մոտ,
10 Տեսնեմ... նա կանգնած տխո՜ւր, [արյունոտ],
Կուրծքը [պատառված] ինձ ցույց է տալի
ու լալի՜[ս], լալի՜[ս]...
Ես էլ սարսափած երբոր արթնացա,
[Վերմակս ու բարձս ողողված տեսա],
Բայց ուզում էի, ուր դարձյալ, մեկ էլ,
Թեկուզ երազում, ինձ մոտ էր եկել.
Հետն էլ <1 անընթ.> <...>
Այսպես, մրցելով, մինչև առավոտ
Մաքառում էին երկյուղ ու կարոտ,
20 Մինչև տանջվելով [իսպառ] հոգնեցի,
Թուլացած, թմրած <1 անընթ.> քնեցի...
Քնեցի թե չէ, այդ էլ չըգիտեմ,
Դարձյալ նա եկավ տխո՜ւր, դալկադեմ
Ինչպես մի կտոր աշնան իրիկուն
Թեթև՜, անմարմին, [պաղ] ու սիրուն.




4 Մի անհուն, խավարչտին քաոսում կորավ...
5 ա Մահ, մեռել, շիրիմ կամաց հեռացան,
բ Մահ, մեռել, շիրիմ-մտքերս նոսրացան
6 Եվ հեռանալով, փոխվեցին, դարձան
9 Եվ հեռո՜ւ մթնում, թե գուցե ինձ մոտ,
11 Կուրծքը պատառուն ինձ ցույց է տալիս
14 ա Դեռ լալիս էի
բ Լաց էի լինում
15 Եվ ուզում էի, որ դարձյալ, մեկ էլ,