Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/410

Այս էջը հաստատված է


Ու վշտո՜տ, վշտո՜տ վրաս նայելով,
Հեռացավ, անցավ <1 անընթ.> սահելով-
[-Օ՜, գերեզմանում,
Դու չես իմանում,
30 Որքա՜ն Էր դժվար
Ու նեղ ինձ համար...
Դժվա՜ր Է, դժվա՜ր
Ապրողի համար...]:

[Վեր թռա դողով, մարեցի կրկին,
Հիմքից սասանեց իմ դժբախտ հոգին,
Աչքերս անթարթ մնացին բացված
Ու կայի անշարժ, անշունչ տարածված:
Այս ահեղ ժամին ցերեկը բացվեց]
Գուցե նա չէր այն...
40 Վաղորդյան դալուկ շողերի տակին
[Մի ճերմակ, սիրուն] աղավնի է նա,




97 ա Հեռացավ, անցավ անհետ սահելով,
բ Հեռացավ, անցավ մեղմիկ սահելով.
գ Հեռացավ, անցավ օդում սահելով.
33 Արթնածի համար...
33 տողից հետո`
ա [Այս մի գերբնական երգ էր անվրդով]
բ[Այս մի տեսակ վիշտ էր անվրդով]
[Լի շիրմի մռայլ սարսափով, մութով],
34 ա Վեր թռա հանկարծ, մարեցի կրկին,
բ Վեր թռա ուժգին, մարեցի կրկին,
33-40 Բայց արդեն ցերեկը բացվեց
Այն գուցե նա չէր...
Երբ որ <...>
41 ա Երևում էր ձողը
բ Երևաց ձողը երևաց
գ Ձողը երևաց