Կյանքի ու մահվան խավար գաղտնիքին։
Ո՜վ, նըշան տուր միայն, հայտնիր, ինձ ասա,
30
Միթե չես ապրում, չես լըսում ինձ պես,
Եվ միթե արդյոք ճշմարիտ չէ սա,
Որ ես տեսնում եմ, որ կանչում եմ քեզ...
Նա նայում էր ինձ այնպես թախծալի,
Ուզում էր կարծես խոսել <...>
[Վաղորդյան] դալուկ շողերն արևի
Ցոլացին, ու նա ցընդվեց, չըքացավ...
Ու թմբի վրա, ցերեկվան լուսով
Երևաց ձողը...
Եվ թշվառ մի բիր, մի սըրահար
40
Գըլխիս մեջ մըտած, սըրտիս մեջ մըտած,
Չարչարում է ինձ, տանջում անդադար,
Կյանքըս խորտակելով, հանգիստըս կըտրած...
Մի հույս է պահում այժըմ ինձ մենակ,
Թե վախճան չունի մարդկային հոգին,
Որ ես էլ պիտի մեռնեմ, ու կըրկին
Թե երբևէ [մի տեղ] պիտի միանանք-
Իսկ եթե մեզ հետ պիտի և մեռնի
Քանդվի, չըքանա, կորչի հավիտյան
Բոլորը, ինչ որ մեր հոգին ունի-
50
Միտք, հիշողություն, սեր և ամեն բան...
35
ա Ցոլացին վաղորդյան շողերն արևի
բ
Բայց այստեղ դալուկ շողերն արևի
36-37 Ցոլացին ու նա դալկացավ, չըքացավ...
Ու թմբի վրա, վաղորդյան շողերի տակին
39
ա Եվ այնուհետև մի բիր, մի սըրահար
Եվ այն օրից մի բիր, մի սըրահար
40-41 Մըտքիս մեջ մըտած, սըրտիս մեջ մըտած,
Չարչարում են ինձ, տանջում չարաչար
44-46 տողերի փտխարեն՝
Թե երբևէ պիտի մի տեղ միանանք,
Եվ թե մահ չունի մարդկային հոգին...
Մենք <1 անընթ.> երբևիցե մի տեղ միանանք-
46
տողից հետո, իբրև 44 տողի նախնական տարբերակ՝
Եվ թե մահ չունի մարդկային հոգին...