Չըկարողացա երկար մտածել-
Քունը եկել էր աչքիս ծանրացել,
Մտածմունքներս կամաց հեռացան
Եվ հեռանալով, ուրիշ բան դարձան-
Ու մարդը [դարձավ] մի ամպի կտոր,
[Եվ] մտքերս ինչպես [խաղողի] ողկույզներ.
Նրանք էլ ինչպես մանր շողեր
Փլվեցին, հանգան.
Բայց հանկարծ թնդաց իմ մեջը մի բան,
10
Տեսնեմ՝ նա կանգնած աչքիս հանդիման։
[Ինձ թվում Էր, թե նա մի վիշտ ուներ.-
Չէր ուզում շուտով կյանքից բաժանվել,
Թե մի գաղտնիք էր սրտում մնացել
Աշխատում էր ինձ երազով ասել].
Որքան և [կարոտ] լինեի
Իմ մահկանացու և տգետ հոգուն,
Ահավոր էր շիրմից եկած այցելուն...
Եվ, բաժանվելով անցավոր երկրից,
Չի զգում տանջանք, անջատման կսկիծ
Ցավի դառնություն... և մեծակարող
Մահը յուր դաժան ճանկով ավերող
Չի այլանդակում պատկերն արդարի,
Չի խառնում գծերն աստծո նկարի,
Չի խլում գույնը յուր գեղեցկության...
Եվ մեռելը մեզ թվում է կենդան։
Բայց սա կասկած էր
Շատ զարհուրելի-թեպետև սիրուն...
4
Փոխակերպվելով <?> ուրիշ բան դարձան-
10
Եվ տեսնեմ կանգնեց աչքիս հանդիման:
26
Այս մի կասկած էր