Առաջին տարբերակ («Վտակ» ժողովածու, 1901)
Նստած եմ մի օր ու միտք եմ անում,
Դես եմ շըրջում դեն, չեմ կարողանում
Մի հընար գըտնեմ-ցավերըս հոգամ.
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը:
Այսպես մոլորված հենց վեր եմ կենում,
Ականջըս հանկարծ մի ձայն է ընկնում.
«Ողջո՜ւյն Պառնասի գըլխից սըրբազան».
10
Ետ նայեմ, տեսնեմ իմ ծանոթ Մուզան։
-Վե՛ր կաց, բանաստեղծ, կանչում է այսպես.
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես.
Տանջվում են ահա եղբարքըդ թշվառ,
Հեծում-հալածվում աշխարհից աշխարհ.
Երկինք են հասել արցունք ու արյուն...
Ահա, քեզ համար բերել եմ ավյուն.
Հասիր վհատին, ըսփոփիր որբին,
Ույժ տուր պանդուխտին իր երկար ճամփին...
Նայի՛ր, եկել է գարունը, ահա,