Գընա՛, գընա, մի գործ գըտիր,
Հեչ չըլինի- մըշակ մըտիր...:
Եվ ահա այսպես
Տառապում եմ ես
Խըրատվելով,
40
Նախատվելով,
Հոգսերըս անթիվ, գրպանըս դատարկ,
Ի՞նչ կասես սըրան- բանաստեղծի փա՞ռք...
-Օ՛հ, դու երջանիկ երկընքի որդի,
Ժամ չէ հիշելու արարքն այն վատի,
Վերցրու քնարըդ, մի տրտմիր այդպես,
Առաջըդ կանգնած թշնամիդ չեմ ես։
-Այո՛, թշնամի, և ոչ միայն հիմի,
Վաղուց ես դու ինձ եղել թշնամի,
Դեռ մորս արգանդում կնքել ես պոետ
70
Ծնընդյան օրից նորա կաթնի հետ
Տըվիր ինձ թովիչ այն ցողը թաքուն,
Գաղտնի տիրեցիր իմ մատաղ հոգուն:
Խեղճ մայրըս իսկի պոետ չէր ուզել,
Ոչ էլ իր կյանքում անունն էր լըսել,
Եվ այժմ տըխրում, միշտ լաց է լինում,
Որ իմ գործերը այսպես են գընում:
-Ավա՜ղ, դու գիտես, քո մայրը, պոե՛տ,
Գեղջուկ ռամիկ մի կին Է տըգետ.
Նա չի՛ հասկանալ երբեք պոետին,
80
Թեկուզ և լինի հարազատ որդին։
-Լո՛ւռ կաց, թշվա՛ռ, ի՞նչ ես խոսում
Իմ խեղճ մո՞րն ես տըգետ ասում.
Իսկ այն խելոք մարզիկն ապա,
Որ հասել են մինչ Եվրոպա
Կամ թե իրանց խելքի զորով,
Ակնարկներով, օրեցօրով,
Ծաղրում են ինձ, հանդիմանում,