Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/427

Այս էջը հաստատված է


90 Մի՞թե նույնպես չեն հասկանում։
-Օ՛հ, Միդասի ականջը վկա,
Զարմանալու ոչինչ չըկա,
Չեն հասկանում բնա՜վ, բնա՜վ։
-Լըռի՛ր, լռի՛ր, ա՛յ անիրավ.
Հազիվ այդքան մեծ-մեծ բըրդի
Նույնիսկ ծառան առաջնորդի...
Ո՛վ Արամազդ, շանթ ու կայծակ,
Որտե՜ղ հասանք, ի՜նչ իմացանք,-
Չե՜ն հասկանում... Անմի՜տ ջահել,
100 Դու երևի չես պատահել
Հըռչակավոր այն «մըտրակին»,
Որով նրանք հայոց ազգին
Դաս են տալիս համեստության...
-Ո՛չ, ո՛չ, Մուղա, իմ սիրական,
Խոսքը մնա թող մեր միջում,
Դու դեռ նրանց չես ճանաչում,
Եվ ճանաչել չես կարող հեշտ.
Օ՛, այնքա՜ն են նրանք պարկեշտ...
Ա՛յ օրինակ, շատ բանի հետ
110 Նըրանք, ինչպես նաև պոետ,
Հորինում են երգեր ու վեպ,
Եվ այնպես է լինում ստեպ,
Որ տակավին իրանց մըտքում,
Թարգմանում են ողջ աշխարհքում
Բայց և այսքան փառքն ահագին
Ծածկում են կեղծ անվան տակին,

Ու միշտ այսպես
Համեստ ու հեզ,


Համառ փակված մի տաք քունջում
120 Այնպես... որ դու չես ճանաչում։
-Ես ճանաչեմ այդ չըքերին,
Օ՛հ, խընայիր իմ աչքերին.
Ո՞վ են նրանք- «որոնողներ»,
Որ փընտրածը չեն գըտել դեռ