Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/428

Այս էջը հաստատված է

Եվ ոտքերով ամեն անկյուն
Հոտ են քաշում զգո՜ւյշ, թաքո՛ւն,
Աղմըկում են ամեն ձայնով,
Երևում են ամեն ձևով,
Օր-ցերեկով կեղծում, խաբում
10 Ու միշտ իրանց բեռը կապում...
Եվ ինչպես որ ամեն գործում,
Այստեղ էլ են կեղծել փորձում,
Բայց հսկան չի դառնալ թըզուկ
Եվ ոչ քընար-պարկապըզուկ:
Ձիրք չեմ տըվել նրանց երբեք,
Որ հորինեն վեպեր կամ երգ,
Եվ ո՞վ է նա, անունն ասա,
Մի տող գըրի առանց Մուզա:
-Կա՜ց, կաց, հոգիս, մի՛ բարկանար,
140 Դու էլ ես ճիշտ, բայց խոսքըս առ.
Ուրիշ երկրում այդպես կանեն,
Որտեղ իրանք շ՛նորհք չունեն,

Դիմում են քեզ,
Որ դու օգնես


Իսկ մենք ունենք ճոխ հանգարան,
Պատրաստ հանգեր շարան-շարան,
Խմբագիրներ ունենք կարող,
Որ կարող են շինել գըրող,
Պոետ ուզես, թե վիպասան.
150 Եվ, տեր չանի, թե բարկացան,
Կարող են ողջ կրկին խըլել,
Մեկ էլ տեսար-տաղանդ չի էլ...
Ունենք երգի հըմուտ վարպետ,
Խաղ է անում հանդերի հետ,
Ուսուցանում ոգևորվել,
Պոետ դառնալ-երգեր գըրել,
Գրում այնպես բարձր ու վըսեմ.
Թե հասկանաս՝ ղոչաղ կասեմ,-
«Յօնակն`ի ճախր յայեր ամբուռ,