Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/431

Այս էջը հաստատված է

230 Միշտ քո քամով էի թըռչում,
Կյանքից, բախտից հեռու փախչում։
-Ա՛յ, ապերախտ, ի՞նչ ես ասում.
Այն ո՞ր բախտն ես դու ափսոսում,
Որ չեմ տըվել քեզ իմ ձեռքով.-
Աստվածային հըզոր ձիրքով
Այս ցած կյանքից հեշտ ու անթև
Թըռչել երկինք-վե՜րև, վե՜րև,
Ցավեր, հոգսեր ողջ մոռանալ,
Դժոխք իջնել, դրախտ գընալ,
240 Անհուն ըզգալ, թովիչ երգել...
Ո՞ր բախտից եմ ես քեզ զըրկեր
-Օ՜, ո՞ր բախտից. ա՛յ սևերես.
Ահա շարեմ, հիշիր ու տես։
-Ինձ մի անգամ առան տարան
Հաշվապահի ուսումնարան,

Շատ խոսեցին,
Համոզեցին,


Թե կավարտես այս դպըցում.
Ատեստատը հետո ծոցում՝

250 Ուր որ գընաս,
Տեղ կունենաս,


Լա՜վ փողով տեղ բուղգալտերի.
Խազեինդ էլ տարեցտարի
Միշտ կավելցնի քո ռոճիկը,
Գուցե վրան և...աղջիկը։
Բայց դու եկար միտքս մըտար,
Ինձ չըթողիր տեղըս դադար,
Դավթարն աչքիս դարձավ դաժան,
Թիվ, կոտորակ, թըվանըշան
260 Ուղեղիս մեջ դարձան որդեր,
Քիչ էր մընում սիրտըս պայթեր։
Հաշվեգիրքը վայր ձըգեցի,
Քեզ հետ փախա ու զըրկվեցի
Այն լավ տեղից, այնքան փողից...