Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/433

Այս էջը հաստատված է

300 Այնքան արիր, սատանի պես,
Որ գըրեցի մեծիս պարսավ,
Նա էլ` կո՛րի, կո՛րի, ասավ,
Մենք ենք տալիս քեզ փող ու վարձ,
Դու, Մուզայի խելքով ընկած,
Վեր ես կենում մեր դեմ խոսում.
Այդպես պիսեր մենք չենք ուզում։
Սակայն աստված մեծ է գոթով.
Հայտնի կանտոր ընկա շուտով
Լավ էր, ասի, այսուհետև
310 Կապրեմ ազատ, գործըս թեթև։
Հետըս եկար մըտար կանտոր,
Գործերս արիր խառնուփընթոր,
Քո երեսից հենց մյուս տարին
Իմ պաշտոնից ինձ դուրս արին։
Կըրկին եղա ես խայտառակ,
Համ էլ ընկա պարտքերի տակ։
Հո պոետի պարտքն էլ գիտես.
Այդ լոկ պարտք չի ուրիշի պես,
Այլ ազգային մի մեծ առակ,
320 Վեճ ու վըճիռ ծանր ու բարակ։
-Ո՞ր մեկն ասեմ, ո՞րը թողնեմ.
Երբոր տեսան շընոըհք չունեմ,
Այնուհետև քանի անգամ
Ծանոթ, ընկեր, լավ բարեկամ-
Տերտերության տըվին խորհուրդ.
-Ա՛յ քեզ մեծ ժամ, լավ ժողովուրդ,
Փարթամ քելեխ, հարգ, մեծարանք,
Հարստություն, հանգիստ- հեշտ կյանք...
Իսկ ես անփորձ, անխելք, հիմար,
330 Ողջ մերժեցի լոկ քեզ համար,
Պատրաստ կյանքից, բախտից փախած,
Գանձանակի թեփշին թողած,

Քնարն առա,
Պոետ դառա,