Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/434

Այս էջը հաստատված է

Երգ ու տաղով մտա հանդես.
«Հե՜յ, Մուզայի ընկերն եմ ես»,
Ձայն տըվեցի ոգևորված։
-Հա՜, հա՜, հա՜, հա՜, բիրտ հռհըռաց
Ժողովուրդը միաբերան.
340 Թռցրել է խելքն այս խեղճ տղան։
Հեռո՛ւ կորի, խենթ պատանի,
Որ անպիտան գործի, բանի,
Ուշք ու միտքըդ տըվել երգին,
Մի չես նայում այս աշխարհքին։
Մենք մարդիկ ենք- գործ ենք անում,
Խենթ-մենթ բաներ չենք հասկանում։
Ես գոչեցի-խավա՛ր ամբոխ,
Դու պաշտում ես հենց փայլ ու փող,
Չես հասկանում դու պոետին,
350 Ե՜ս, երկընքի քընքույշ որդին,
Երգում եմ սե՜ր, ճշմարտությո՜ւն...
Եվ գընացի խմբագրատուն...
-Տեր խմբագիր, պոետ եմ նոր,
Բերել եմ ձեզ ոտանավոր,
Ահա կարդամ ականջ դըրեք,
Ձեր հանդիսում տեղավորեք.

«Սևորա՜կ աչքեր, սևորա՜կ աչքեր,
Հալածում եք ինձ դուք օր ու գիշեր,
Նայում եք անթարթ իմ հոգու խորքում...
360 Ինչո՞ւ չեք քընում, ինչո՞ւ չեք փակվու.
Բանաստեղծն արդեն տանջանքից հոգնել,
Ուզում է քընել, հավիտյա՜ն քընել...
Դուք էլ քընեցեք, սևորա՜կ աչքեր,
Ցերեկս անցել է, գիշեր է, գիշեր...»։


-Ոչի՛նչ, կոկիկ է։ Խոսելով անկեղծ,
Դուք վատ չեք գրում, պարոն բանաստեղծ.
Ամեն մի տողում տասն են վանկերը,
Բայց ինձ աղքատ են թըվում հանդերը։
Հապա՛, մի տըվեք ուղղեմ ես հիմա,