Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/437

Այս էջը հաստատված է

370 Տեսեք թե որքան սահուն դուրս կըգա։
Ուղղում եմ ես միշտ մեր պոետներին,
Այսպես եմ պոետ շինել բոլորին.

«Սևորա՛կ աչքեր, սևորա՜կ աչքեր,
Հալածում եք ինձ դուք ինչպես քաջքեր...»:


Ես իսկույն, ինչպես հալածված քաջքից,
Փախա խմբադրից ու իրան աչքից,
Երգերըս ուղիղ տարա տըպարան
Ու տըվի ազգիս մի նոր երգարան։

Այնժամ մտրակով մի թունդ պուբլիցիստ,


380 Հայտնի քննադատ, բազմագետ ու խիստ,
Սաստիկ վրդովված իմ երգով, գըրքով,
Ծաղրի առավ ինձ իրան «ակնարկով»։
Ես դեմ եմ, ասավ,բանաստեղծության,
Զըզվեցնում Է ինձ այդ երգի Մուզան։
Ոչ մըտքեր են պետք, ոչ ձիրք և ոչ խելք.
Բառեր ու հանգեր- և ահա քեզ երգ։
Հենց նոր դուրս եկած այս խակ տղան Էլ
Գըլխից այս տեսակ բաներ Է հանել։
Այն օրից քանդվեց մեր ազգի տունը,
390 Փչացավ, ընկավ մեր դըպրությունը,
Հին պոետները երթ որ ողջ մեռան,
Նոր մարդիկ եկան ու պոետ դառան...
Սաստում ենք, ծաղրում, գոնե չեն լըռում.
Ահա թե մենք ինչ դըժվար օրերում
Պետք Է մաքառենք,
Կռվենք ու մաքրենք,
Հայոց անարգված Պառնասը անբիծ
Հանդուգն, ինքնակոչ այս նորեկ խըմբից…»։

Արածըդ հիմա հասկանո՞ւմ ես դու.


400 Բանաստեղծ շինել մի անմեղ մարդու,
Բերանը դընել հիմար երգերը
Ու բերել ձըգել հայոց երկիրը,
Այն էլ, օ՜, ոճիր, հըների տեղը.
Այսքա՜ն վըրդովել ազգի ուղեղը...