Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/440

Այս էջը հաստատված է


Նրանց բանն այնտեղ ի՞նչպես կըլիներ.
Կարո՞ղ ենք այնտեղ նրանց համար էլ,
Թեկուզ ապառիկ, միշտ ապրուստ ճարել։
-Ո՛չ, երբ Պառնասի գագաթ վերանաս,
Զավակներ ու կին պիտի մոռանաս...
-Այ անգութ Մուզա, անխիղճ, անարդար,

480 Մեր գյուղի տըգետ քյոխվից էլ վատթար.
Ասա մի տեսնեմ, ի՞նչ իմ արել ես,
Որ տանից տեղից մենակ աքսորես։
Չէ՛, լավ է կըրկին, որ այստեղ մընամ,
Ծաղր՛ի, նեղության մի կերպ դիմանամ,
Քան մենակ երկինք վերանամ քեզ հետ։
-Քո կամքը լինի, ո՜վ ազատ պոետ։
Ընտրիր ուր կուզես, երկինք թե երկիր,
Բայց միշտ, ամեն տեղ քո երգը երգիր
Ու բարձրից նայիր կյանքի տագնապին։

490 Հիշիր սոսկալի այն չար վիշապին,
Որ մանուկ օրից, անդադար, անքուն
Հետևում էր միշտ երգի աստըծուն,
Մինչև որ նորա նետից շանսատակ
Ընկավ Պառնասի անդունդը անտակ։
Այդպես աննըկուն մնա՛ միշտ, պոետ.
Մի՛ ընկնիր մարդկանց չնչին կըրքի հետ.

Կանգնիր միշտ վերև
Ու, ինչպես արև,
Նայիր լուսավոր,
500 Պայծառ ու հըզոր.
Քո կոչումն է դա.
Եվ, ինձ հավատա,


Բոլոր գանձերը, գոհարներն անգին
Չարժեն խանգարված քո ներշընչանքին։
-Ա՛յ դու սատանա, է՞լ կուզես խաբել,
Սիրուն խոսքերով աչքերըս կապել.
Այ դու կեղծավոր, չըքնաղ անպիտան,