Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/442

Այս էջը հաստատված է

Երգըս որ լսեց իմ դժբախտ Մուսան,
Իսկույն հավաքեց իր փասա-փուսան.
-Դե՛, մնաս բարյավ,
Ասավ, անիրա՛վ.
Ես այսքան տարի
Ինչ որ քեզ արի,
Բոլորն ուրացար,
Փողապաշտ դարձար։