Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/443

Այս էջը հաստատված է

ՀԱՏՎԱԾՆԵՐ «ՎՏԱԿ» ԺՈՂՈՎԱԾՈԻԻ,


ՓՈՐՁԱՏԻՊԻ ԲՆԱԳՐԻՑ*



ՊՈԵՏՆ ՈԻ ՄՈԻՍԱՆ


(Նվեր հայոց գրողներին)



Նստած եմ մի օր ու միտք եմ անում,
Դես եմ շըրջում դեն, չեմ կարողանում
Մի հնար գտնեմ- հոգսերըս հոգամ...
Ասի՝ վեր կենամ մեկի մոտ գընամ,
Կրկ՛ին պարտք անեմ, գլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը...
Տեղիցըս կանգնած,
Լսում եմ հանկարծ՝
-Ողջո՜ւյն Պառնասի գլխիր սրբզան...
10 Ետ նայեմ-տեսնեմ իմ մատաղ Մուսան.
___________
* «Վտակ» ժողովածուի փորձատիպի բնագրից (ընդամենը 60> տող)
այստեղ տպագրվում են միայն այն մասերը, որոնք հետո կրճատվել ու չեն մտել այդ գրքի մեջ, կամ ունեն զգալի տարբերություններ վերջինից» Կրկնվող հատվածները հանվել են (ցույց են տրվում <...> նշանով), բայց դրանք ևս հաշվի են առնվել տողերի համարակալման ժամանակ։
Փորձատիպի վրա բանաստեղծի կատարած բոլոր ուղղումներն ու հավելումները նկարագրված են առանձին բաժնում՝ ըստ տողերի այդ ընդհանուր համարակալման։ Այս տարբերակից հանված տողերի վրա կատարված ուղղումները ցույց են տրվում հատուկ եղանակով, նախ բերվում Է տվյալ տողի նախնական ձևը և ապա` թեք գծից (1) հետո, նրա փոփոխված տարրբերակը։