Դու մի ջահիլ աղքատ ու մերկ,
80
Ոչ մի պաշտոն ունես հաստատ,
Ոչ ցենզ ունես, ոչ ատտեստատ,
Ոչ խըմբագիր, ոչ օգնական,
Եվ անհամեստ, հանդուգն այդքա՜ն...
Ա՛խ, երանի թե մի գայիր
Մեր աշխարքում դու խոսեիր,
Որ աղմուկով,
Ծաղրով, թուքով,
Մեր լըրագիրն արմատական
Դասեր տար քեզ համեստության...
90
Չե՜ն հասկանում... Խոսքին մըտիկ`
Ողջ էլ նրանք խելոք մարդիկ,
Քննում են միշտ մեծ-մեծ գործեր,
Միջազգային վեճ ու հարցեր,
Հոգս են անում ամեն տեղ էլ
Կյանքի փթած կարգը փոխել...
Մինչև անգամ կեղծ ավյունով,
Ո՛չ, ինչ ասի- կեղծ անունով
Երգ են գրում, ձայն են դնում
Ու քեզ իսկի չեն էլ հարցնում։
100
-Ի՞նչ ես ասում, հեգ սիրելիս.
Երգի շնորհքն ես եմ տալիս,
Ոչ մի պոետ ոչ մի երկրում
Առանցի ինձ երգ չի գրում։
-Ուրիշ երկրում այդպես կանեն...
Որտեղ իրանք շնորհք չունեն,
Դիմում են քեզ
Որ դու օգնես.
<...> -Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում։
-է՛հ, հասկանալն ինչ ենք անում,
Երգ է էլի, կարդա-փակիր,
Շատ լավ ասաց մի խըմբագիր-
130
Երգը-երգե, դատարկ մի բան
Լավը լինի թե անպիտան...