Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/446

Այս էջը հաստատված է

Բայց դու լսիր աշակերտին,
Թե ինչ գրեց իրան հերթին.
-Մենք գնացինք անտառը,
Մեր դիմացն էր Մասիս սարը
Կեցցե և մեր Վեհափառը»։
-Հա՛, հա՛, հա՛, հա՛, ա՛յ, հիմար բան։
-Ի՞նչ ես խնդում, այ անպիտան.
Չես հասկանում դու դեռ իսկի
140 Բարձր հանճարն հայոց ազգի-
Ընդամենը մի երեք տող,
Իմաստը նոր, հանգերը ճոխ
Եվ լիքն այնքան մեծ-մեծ բաներ,
Ո՞ր բանաստեղծն այսպես կաներ...
-Թշվառ երկիր... բայց չի կարող
Նա սովորել- դառնալ գըրող:
-է՛հ, ինչ անենք թող չըդառնա,
Այնժամ անհետ կըհեռանա.
<...> Կըլինեի հարգի մի մարդ-

Բարձըր դասի
Լուրջ, խելացի,


Նույնիսկ եթե գլուխս այնժամ
Դատարկ լիներ հազար անգամ,
190 Քան թե հիմա իմ գըրպանը։
<...>- Օ՜, ո՜ր բախտից, հարցնում ես դեռ,
225 Տեսե՛ք, տեսե՛ք, այն ինքը չէր,
Սակայն գուցե մոռացել ես,
Մի քանիսը համրեմ՝ դե տես-
250 <...> Իսկ աղջիկը... ա՛խ, թող մնա.
Գալուդ խերն էլ այս էր ահա,
Հին ցավերըս նորոգեցիր,
Հանգած սերս բորբոքեցիր։
270 <...> Սակայն էլի բախտըս ժպտաց,
Ձեռքս բռնեց, տարավ հանկարծ
Ու պիսերի պաշտոն տվեց,
Գըրում էի և լի և տոն։