Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/450

Այս էջը հաստատված է


470 Լուռ ու սիրալիր
Սավառնում էիր...


Հանկարծ որ ճչաց դժգոհ երեխան,
Մի ակընթարթում բոլորը փախան,
Ծուխ դարձար դու էլ, չըքացար անտես.
Համ իմ պոեման խանգարվեց այսպես,
Համ էլ երեխան զուր և անիրավ
Իմ ձեռքից այնքան ծեծ ու տուր կերավ...
Թե այն ժամանակ առջևըս մնայիր,
Ի՞նչ պետք է դու ինձ պատասխան տայիր։
<...>-Ավա՜ղ, հեգ պոետ, ի՜նչեր ես հոգում.
Այդպես բան չըկա վերև-երկընքում,
Իսկ երբ Պառնասի գագաթ վերանաս,
Զավակներ ու կին պիտի մոռանաս

Եվ երգես վըսեմ,
Ինչ որ ես կասեմ։


-Ա՛յ անգութ Մուսա,ավելի դու վատ,
Քան մեր աշխարհքի մարդիկ քննադատ.
520 Շնորհում են նրանք հայոց պոետին
Գոնե աղքատի վիճակը հետին,
Այն էլ ազգօգուտ ի՜նչ բարի մըտքով.-
Որ գըրողները խոր զգան հոգով.
Իսկ դու զրկում ես ամեն մի բանից,
Եվ մինչև անգամ որդուց, կընգանից։
Որ այդպես եղավ այստեղ կըմնամ.
Լավ է, որ դարձյալ մի կերպ դիմանամ,
Քան կին, զավակներ, բոլորը ձգեմ,
Գամ քո հետևից ու մենակ երգեմ...
530

-Լա՛վ, լինի այդպես,
Ինչպես դու կուզես.
Դե այստեղ մնա, երգիր այս երկրում,


Երկինքը լինի թող քո երգերում։
Եղիր աննըկուն, մնա միշտ պոետ,
Մի ընկնիր մարդկանց չնչին կրքի հետ,

Եվ մի տար դու գին