Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/451

Այս էջը հաստատված է


Նըրանց վայելքին.
Խեղճություն է այս,
Եվ ըշպար համայն,
540 Մի անբախտ վիճակ
Ծածկած փայլի տակ,


Որ հոգի չունի, որ խընդում չունի.-
Քո կարեկցության հավետ արմանի։

Այն ցոփ աշխարհից,
Իր բարուց, չարից
Կանգնիր միշտ վերև,
Ու, ինչպես արև,
Նայիր լուսավոր,
Պայծառ ու հըզոր.-
550 Քո կոչումն է դա...
Եվ ինձ հավատա,


Բոլոր գանձերը, գոհարներն անգին
Չարժեն կարճատև քո ներշընչանքին։
<...> Նրա անունն է մաքրում հանցանքը,
Մարդու ոտի տակ դնում է կյանքը,
580 Կույսին-զառամին մոտեցնում իրար,
Չարագործներին շինում բարերար...
600 <...>- Դե՛ գնա, հիմար, ետ չըգաս կըրկին,
Չես պրծնիլ թե չէ էլ այսպես կարգին.
Այս էլ քո տված զգացում, սիրտ ու սեր,
Ներշընչանք, ցնորք-և այլ խենթ բաներ.
Թեև ամենից մի քիչ է մընացել.
Բայց ես, երդվում եմ, շահ չեմ ունեցել։
Տար- տուր ում կուզես, ու թող ինձ ազատ.
Ուզում եմ լինեք ես հայ հարազատ...
Հարգի, կարևոր իմ ազգի համար,
Դե՛հ, շո՛ւտ հեռացիր, նենգավոր հիմար։