Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/457

Այս էջը հաստատված է

Եվ նա շարունակ ընկնում է նեղը-
Հենց որ իմ խոնարհ խնդիրքը լըսեց,
[Իսկույն մերժեց խնդիրքը փողի]:
ա [Ապա խրատեց ինչպես երեխի]
բ Ապա <...> այսպես սկսեց.
գ <...> այսպես սկսեց.
[Խմբագիրը լսեց թե չէ]-
ա [Թե այդ] ինչ է, մի գործի չես,
բ Ինչ է, ասավ, մի գործի չես,
Բա երբ պիտի դու ամաչես-
Չես ծառայում մի պաշտոնի-
Այդ տեսակ էլ մարդ կըլինի.

Անգո՜րծ, անբա՜ն,
Թափառակա՜ն...


Հերի՛ք, հերի՛ք, դատարկ պոետ-
Է՜յ, ամաչիր գոնե բոյեդ-
Գնա, գնա, մի գործ գըտիր,
Հեչ չըլինի- մշակ մըտիր...
Եվ ահա այսպես ևն,
-Ո՜վ Դու երջանիկ երկընքի որդի,
ա Ժամ չէ հիշելու արարքն այդ վատի-
բ Ժամ չէ հիշելու արարքն այն վատի-
ա Վերցրու քնարըդ... մի [ցավիր այդպես]
բ Վերցրու քնարըդ... մի [տրտմիր] այդպես.
ա Առաջըդ կանգնած թշնամիդ չէ- տե՛ս։
բ Առաջըդ կանգնած թշնամիդ չեմ ես։

76-77 ջնջված տողերի դիմաց՝

Ո՜հ, Միդասի ականջը վկա,
Զարմանալու ոչինչ չըկա.


77 տողից հետո՝

-Չեն հասկանում- երբեք, երբեք-


79-99 տողերը ջնջված են։ Ջնջված հատվածում՝
93 [Միշազդային վեճ ու] հարցեր,